«Բորուսիայի» հետ խաղում հույսը կապում ենք Ռոնալդուի հետ. Խեդիրա
Սպորտ
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ունակ է որոշիչ դեր խաղալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպմանը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Մոուրինյուի սաներն առաջին խաղում գերմանական ակումբին զիջեցին 4:1 հաշվով:
«Ճանաչելով Ռոնալդուին՝ համոզված եմ, որ նա պատրաստ է յուրաքանչյուր խաղի՝ անկախ նրանից՝ խոսքը որոշիչ խաղի մասին է, թե՝ ոչ: Նա շատ բարձրակարգ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ինչպես իր թիմակիցները: Սակայն երեքշաբթի մենք հատուկ պետք է խաղը կառուցենք Ռոնալդուի շուրջ և հույս կապենք նրա գոլերի հետ: Հուսով ենք՝ կցուցադրենք արժանի թիմային խաղ»,-հայտարարել է Խեդիրան:.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան