Հավատում եմ, որ «Ռեալը» դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Ռաֆայել Նադալ
Սպորտ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» և «Բորուսիայի» միջև կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը և հավատում է մադրիդյան թիմի հաղթանակին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Կարծում եմ՝ ավելորդ մոտիվացիան և ակումբի պատմության մասին տեսահոլովակներն ակումբին պետք չեն: «Բորուսիային» հաղթելու և եզրափակիչ դուրս գալու համար ավելի լավ մոտիվացիա, քան «Սանտիագու Բերնաբեու» մարզադաշտ դուրս գալը, չկա: Հավատում եմ «Ռեալի»՝ եզրափակիչ դուրս գալուն»,-նշել է Նադալը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 4:1 հաշվով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան