«Բարսելոնան» «Բավարիային» կհրահրի և կօգտագործի բոլոր հնարքները. Բեկենբաուեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնա» - «Բավարիա» պատասխան խաղի վերաբերյալ իր ակնկալիքների մասին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 4:0 հաշվով:
«Բարսան» «Բավարիային» հաղթելու համար փորձելու է իր ողջ ուժը ներդնել. նրանք գործելու են բոլոր հայտնի և անհայտ մեթոդներով: Կատալոնացիները չեն հանձնվի. ամեն դեպքում ամեն ինչ կանեն, որ փոխեն խաղի ելքը: Եթե անհրաժեշտ լինի, կհրահրեն, կկիրառեն բոլոր հնարավոր հնարքները, քանի որ իրենց հպարտությանը առաջին խաղում մեծ հարված ստացան»,-Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է bild-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան