Մոուրինյուն ունակ է «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս բերել. Սանտիլյանա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կարլոս Սանտիլյանան հավատում է, որ իր նախկին թիմը դուրս կգա Չեմպիոննեռրի լիգայի եզրափակիչ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Կարծում եմ, որ Մոուրինյուն ունակ է թիմին ոգևորել անրհրաժեշտ հաշվով հաղթանակի համար: Ես անձնապես նրան չեմ ճանաչում, սակայն մի քանի անգամ միջազգային արենայում հաջողությունների է հասել: Մեր օրերում շատ կարևոր նշանակություն ունեին ավագները, մանավանդ այն դեպքերում, երբ աշխատանք պետք է տարվեր երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Սակայն ներկայիս «Ռեալում» կան այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը»,-հայտարարել է Սանտիլիանան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան