Յուրա Մովսիսյանը բաց կթողնի «Մորդովայի» հետ հանդիպումը. Կարպին
Սպորտ
Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Անժիին» հաղթելուց հետո «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է իր թիմի մասին և անդրադարձել հարձակվող Յուրա Մովսիսյանի վնասվածքին:
-Մովսիսյանը մարզադաշտը լքեց առանց խաղելու։
-Խոսքը չի գնում կաղելու մասին, քայլել կարողանալը և ամբողջ ուժով վազելը նույն բանը չէ: Ամենայն հավանականությամբ, «Մորդովայի» հետ խաղը Յուրա Մովսիսյանը նույնպես բաց կթողնի»,-Կարպինի խոսքերը մեջբերում է sport-express-ը:
Հիշեցնենք, որ հայ հարձակվողը վնասվածք էր ստացել մոսկովյան դերբիում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան