Վրաց վարչապետ Իվանիշվիլին ոչ մի հեռանկար չի տեսնում Հարավային Կովկասի խնդիրների կարգավորման հարցում
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկուշաբթի օրը Թբիլիսիում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 83-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարներ, ցավոք, դեռևս չեն երևում:
«Ցավոք սրտի, մեր տարածաշրջանում դեռևս առկա է հակամարտությունների վտանգը: Տարածաշրջանը հետխորհրդային վերափոխումների արդյունքում ձևավորված բարդագույն գոտիներից մեկն է: Այս փոքր տարածաշրջանում առկա է 2 միջպետական և 3 շրջանային հակամարտություն: Դեռևս ոչ մի հեռանկար՝ այդ հակամարտությունների կարգավորման համար: Այսօր Հարավային Կովկասն առավել քան երբևէ կարիք ունի միջազգային համագործակցության աջակացության»,-վարչապետի խոսքերը մեջբերում է Новости-Грузия-ն: Նրա խոսքերով՝ հակամարտությունների կարգավորման համար ստեղծված բոլոր մեխանիզմները գործնականում ոչ մի արդյունք չեն տալիս:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան