Հրդեհ Եղվարդ քաղաքում
ԱՐԽԻՎ
Ապրիլի 29-ին՝ ժամը 10.26-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.19-ին:
Այրվել է թիվ 17 բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը և նախասրահը՝ գույքով (50 քմ):
Տվյալ բնակարանում գտնվող բնակիչ' 1984թ. ծնված Ալիկ Հարությունյանին, պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Ա. Հարությունյանը տեղափոխել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)