Ուկրաինայում հրեական գերեզմաններ են պղծել
Աշխարհ
Ուկրաինայի Վիննցիկայի շրջանում ձերբակալվել են մի խումբ երիտասարդներ, ովքեր զվարճանքի համար պղծել են հին հրեական գերեզմանատան 66 գերեզմանները: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ի շրջանային վարչությանը: Կոտրած գերեզմանաքարերը նկատել էին տեղի բնակիչները:
Գործի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում ձերբակալվել է 3 մարդ, որոնցից ամենաավագը ընդամենը 18 տարեկան է, մյուսները` 14: «Դեռահասները խոստովանել են, որ անցնելով գերեզմանոցի տարածքով` որոշել են փորձել գերեզմանաքարերի ամրությունը»,-ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան