Ֆաբրեգասը վերադառնում է «Արսենալ»
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը, հնարավոր է, լքի կատալոնյան ակումբը. տեղեկացնում է The Daily Star-ը:
Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստը դիտարկում է «Արսենալ» վերադառնալու տարբերակը: Գործարքի գումարը, հնարավոր է, կազմի 40 մլն ֆունտ՝ այնքան, որքան կատալոնյան ակումբը ֆուտբոլիստի համար վճարեց «Արսենալին»:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ իսպանացին արդեն ակտիվորեն զբաղվում է Լոնդոնում բնակարան ձեռքբերելու փաստաթղթերի պատրաստմամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 28 խաղի և հեղինակել 10 գոլ, կատարել է 13 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան