Ռոնալդուն կմասնակցի «Բորուսիայի» հետ խաղին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուն միացել է թիմակիցների մարզումներին:
Ինչպես տեղեկացնում է As-ը, պորտուգալացին պատրաստ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ» - «Բորուսիա» պատասխան խաղին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մադրիդյան դերբին, և չէր բացառվում, որ չի մասնակցի նաև ՉԼ-ի կիսաեզրափակչին:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր դորտմունդցիների հաղթանակով՝ 4:1:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան