Գալուստ Սահակյան. Մեկ էլ տեսնում ես՝ չարախնդացող ես ունենում
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստի իր աշխատանքները։ Դեռևս նախորդ քառօրյայում քննարկման դրվեց 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։
Այսօր քննարկումը ևս շարունակվեց, բայց շատ կարճ։
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունենալիս նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է այդ հանձնաժողովի ստեղծմանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ ներկայացված օրինագիծը լուրջ քննարկումների ճանապարհ է անցել։ «Չգիտես ինչու, մեկ էլ տեսնում ես չարախնդացող ես ունենում և մարդկանց այլ կերպ են ներկայացնում, որը չենք ներում, բայց հանդուրժում ենք։ Խոսակցություններ են գնում, որ Հանրապատեկանը չի ուզում, որ նախագիծն ընդունվի, սակայն ՀՀԿ-ն ոչինչ չունի թաքցնելու», - ասաց Գալուստ Սահակյանը:
Նախագծի քվեարկությունը հետաձգվեց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան