Րաֆֆի Հովհաննիսյան. Դե արե՛ք, տղե՛րք, դաշտը բաց է
Քաղաքական
Այսօր՝ ապրիլի 29-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց նաև «Նախախորհրդարան»-ի մասին, որն, ինչպես արդեն հայտնի է, առանձնացել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումից և ինքնուրույն է գործում։
Վերջինս, մասնավորապես, ասաց. «Մովսես է անունը, թե՝ Ժիրայր, եթե ինձ ասելիք ունեն, թող ասեն ինձ, ոչ թե մամուլի միջոցով: Ժիրայր Սեֆիլյանն ազգային հերոսներից մեկն է և հարգանքի է արժանի: Միայն կասեմ, որ ակնկալիքները տարբեր էին ապրիլի 9-ին:
Վերջինիս խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանին մեծ հաճույքով կզիջեն Ազատության հրապարակը, որպեսզի կարողանան հանրահավաքներ անցկացնել: «Դե արե՛ք, տղե՛րք, դաշտը բաց է: Ով ուզում է, թող անի հերթական բոյկոտը, թող անի, բայց այդ անվանական ցեխարձակումներից ի՞նչ է մնում դաշտում»:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը կշարունակի լինել «Բարև Երևան» դաշինքի բոլոր հավաքներին ու բնակիչների հետ բոլոր հանդիպումներին: Կարծում է նաև, որ պայքարը պետք է լինի առանց հիասթափվելու, և միայն այդ դեպքում կարող են հաջողության հասնել մայիսի 5-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան