Տարոն Մարգարյանին մեղադրում են խարդախության մեջ ունեցած հսկայական կարողության համար
Քաղաքական
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության անունից դիմել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական պատասխանատվության կանչելու Տարոն Մարգարյանին:
«Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից անհերքելի փաստերի հիման վրա պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին։ Մենք շատ ենք խոսել ավազակապետության մասին, միշտ պահանջել են ապացույցներ, մենք այդ ապացույցները մշտապես ներակայցրել ենք: Այո, մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին փողերի լվացման մեջ և հիմնավորում ենք լրջագույն փաստերով՝ 2005թ , 2007թ , 2013 թ. Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարգրերի հիման վրա: Պարզվում է՝ 2005-ին՝ որպես Ավան վարչական շրջանի ղեկավար, վերջին 1 տարվա եկամուտը ներկայացրել է մոտ 8 միլիոն դրամ: 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ եկամուտները կազմել են մոտ 64 մլն դրամ և 50.000 դոլար, առանձին հայտարարգրվել են նաև ոսկյա իրերի, նվիրատվությունների հետ կապված եկամուտներ, որը կազմել է 80մլն դրամ: Այսինքն՝ թաղապետ աշխատելու տարիներին ունեցվածքը միլիոններով աճել է: 2013 թվականին Տարոն Մարգարյանի կարողությունն ամենահամեստ գնահատումներով ներկայացվել է 6 մլն դոլար, բայց մեր գնահատմամբ՝ կազմել է ավելի քան 10 մլն դոլար»:
Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ Տարոն Մարգարյանը ո՛չ ժառանգություն է ստացել, ոչ կողմնակի եկամուտ ունի: Վերջինս հիշեցնում է նաև, որ այդ տարիներին Տարոն Մարգարյանն աշխատել է պետական համակարգում, և մաթեմատիկական հաշվարկներից հետևություն են անում, որ գումարները ստացվել են խարդախությունների միջոցով, քանի որ գումարի ձեռքբերման աղբյուրը չի նշվում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան