Հովիկ Աբրահամյան. Ամիսը մեկ փոփոխություններ եք բերում
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովը սկսեց իր քառօրյա նիստի աշխատանքները։ Նախորդ քառօրյայից կիսատ մնացած մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցից հետո քննարկման դրվեց «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը կառավարությունն էր։
Նախագիծը ներկայացնում էր ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է վերջ տալ Հարկային օրենքներում հաճախակի փոփոխություններին։ Ըստ Աբրահամյանի՝ վերջապես հարկավոր է հարկային միասնական օրենսգիրք տպել։
«Ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, տնտեսվարողները դժգոհում են, պետք է դրան վերջ տալ»,-ասաց ԱԺ նախագահը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան