Եթե «Ռեալը» դուրս չգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, դա կլինի իմ մեղքով. Ժոզե
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հավատում է «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակին:
«Եթե «Ռեալը» դուրս չգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, դա կլինի իմ մեղքով: Ես սառնարյուն եմ, ինչպես միշտ: Գիտեմ, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և հավատում եմ, որ կարող ենք հրաշք գործել: Ձգտելու ենք որքան հնարավոր է շատ գոլ խփել: Եթե թիմը խաղա այնպես, ինչպես մեկ շաբաթ առաջ, ապա մենք հնարավորություն չենք ունենա: Իսկ եթե խաղանք այնպես, ինչպես կարողանում ենք, ապա կարող ենք մինչև վերջին վայրկյանը պահպանել լարվածությունը: Ռոնալդո՞ւն։ Նա խաղալու է»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան