Պատանի հայ սուսերամարտիկների հաջող ելույթները
Սպորտ
Պատանի հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: Վրաստան մեկնած 10 պատանի մարզիկներից 5-ը գրավել են մրցանակային տեղեր:
Թբիլիսի են մեկնել Բյուրեղավանի ''Քեթրին'' ակումբի և Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները: Մասնակիցներն ուժերը չափել են 2 տարիքային խմբերում: Պատանիների ավագ տարիքային խմբում ճկասուսեր մրցաձևում 1-ին տեղը գրավել է Արմեն Դալլաքյանը (''Քեթրին'' ակումբ), 2-րդը՝ Գագիկ Գալոյանը (սուսերամարտի մարզադպրոց): Ճկասուսերակրիների փոքր տարիքային խմբում դարձյալ 2-րդ տեղը զբաղեցրել է Հարություն Խաչատրյանը (''Քեթրին'' ակումբ):
Խոցասուսերակիրների մեջ պատանիների փոքր տարիքային խմբում Նորագավիթի մարզադպրոցի սաներ Մարտին Մկրտչյանը գրավել է 1-ին, իսկ Լևոն Գրիգորյանը՝ 3-րդ տեղը: Նույ մարզադպրոցի սան Արսեն Արազյանը ավագ տարքայի խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռոսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից և Քուվեյթից:
Պատանի սուսերամարտիկների մասնակցությունը նմանատիպ մրցաշարերին, կարևոր ստուգատես լինելուց բացի, նրանց համար հանդիսանում է նաև վարպետության կատարելագործման և միջազգային մրցաշարերին մասնակցելու փորձառությունը բարձրացնելու լավ հնարավորություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան