Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ամեն տեղ հնչյուններ էր որոնում և ներդաշնակություն փնտրում. Ռոմանոս Մելիքյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» (Սկիզբը`  «Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք. Ռոմանոս Մելիքյան») մեկ հատված:

Առհասարակ ստեղծագործության, արվեստի խնդիրներով այնպես էր ապրում, որ սիրով խոսում էր ժամերով. անգամ փողոցում, ճաշարանում, տանը կտեսնեիր որևէ նոր եղանակ սուլելիս կամ չափ խփելիս: Ազատ ժամանակ նա շարունակ ապրում էր հնչյուններով. մի տեղից անցնելիս, երբ նվագ էր լսում կամ երգի ձայն` կանգ էր առնում և ականջ դնում: Անգամ թռչնի երգ լսելիս` անշարժանում էր և լսում: Եթե անճաշակ բան էր լինում` թողնում էր հեռանում. իսկ եթե անսովոր` լսում էր այնքան, որ հետաքրքրությունը նրան տանում էր այնտեղ, որտեղից գալիս էին այդ հնչյունները: Գնում էր, կրկնել տալիս և նորից լսում: Ու լսելիս չափ էր խփում կամ ինքն էր սուլում կամացուկ:

Ավելին: Մի անգամ – դա Արզնի կուրորտումն էր – տեսա Ռոմանոսը մենակ կանգնել է կամուրջի վրա և, ականջը Զանգուի ջրերի ձայնին, մատները շարժում է տակտով և մեկ-մեկ գլուխը տարուբերում թեթև … Հավանորեն սուլում էր: Եվ սա տևեց վայրկյաններ … Իսկ երբ ինձ նկատեց` դադարեցրեց գլխի ու մատների այդ շարժումը և կանչեց ձեռով.

- Արի մի լսիր, թե ի՜նչ զարմանալի չափով է հոսում Զանգուն, - ասաց նա և, նորից ականջ դնելով, սկսեց փնտրել հոսող ջրերի ռիթմը, պահանջելով, որ ես էլ ականջ դնեմ: Բավական է լավ ականջ դնեմ` կզգամ այդ ռիթմը: Նա գտնում էր, այսինքն` նրա սուր ականջը լսում էր, որ այդ կամուրջի մոտ, վերի կողմը գետի ալիքները անվերջ վաշտերի պես գալիս են թափով ու զարկում ջրի մեջ ցցված մեծ քարին, ապա, չկարողանալով նրան խորտակել, ետ են գնում ասես պարտվածի մրմունջով, և նորից հուզվելով` բարձրացնում ռիթմիկ ու նորից թափով զարկում անսասան քարին …

Թե որքան դա ճիշտ էր` ես դժբախտաբար չեմ կարող ասել, բայց ինձ համար պարզ էր, որ Ռոմանոսը, - հնչյունների այդ վարպետը – ամեն տեղ հնչյուններ էր որոնում և ներդաշնակություն փնտրում …

Լինելով արվեստի էնտուզիաստը, Ռոմանոսը իր շահագրգռությունները սակայն չէր սահմանափակում միայն դրանով, ինչպես մեր կոմպոզիտորներից շատերը: Նա ապրում էր կյանքի, ժողովրդի բոլոր խնդիրներով և ոգևորվում բոլոր արվեստներով: Խորապես ընկերական ու հաղորդակից բնավորություն` նա մոտ էր ոչ միայն երաժիշտներին, այլև նկարիչներին, դերասաններին, գրողներին, բոլորին, անգամ պիոներներին, որոնց համար թե՛ երգեր էր գրում և թե՛ հաճախ համերգներ կազմակերպում:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված