Հերթական նշանակումները՝ ՀՀ ոստիկանությունում
Հայաստան
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության գնդապետ Թեմուր Ջնդոյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Սամվել Մաթևոսյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի պետ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Ալիկ Բաբլումյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից:
Վերջինիս փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ նշանակվել է Թեմուր Ջնդոյանը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է