Ինչպե՞ս է Վարդան Օսկանյանը պատրաստվում լուծել Կոմայգու խնդիրը (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված հարցազրույց-ասուլիսին Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն անդրադարձավ ընտրությունների թե´ քաղաքական, թե´ տնտեսական և թե´ քաղաքային նշանակությանը՝ խոսելով տրանսպորտի, ջրի, ճանապարհային, բնակարանային և այլ խնդիրների մասին: Նա առանձնացրեց այն գլխավոր խնդիրները, որոնք, ըստ նրա, լիովին լուծելի են քաղաքի ներկայիս բյուջեի միջոցներով: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Նախկին արտգործնախարարից նույնիսկ հետաքրքրվեցին, թե քաղաքապետ դառնալու դեպքում ինչպե՞ս է պատրաստվում լուծել Կոմայգու հայտնի խնդիրը:
Այս մասին Օսկանյանը չտվեց կոնկրետ պատասխան՝ նշելով, որ ԲՀԿ-ի ընտրարշավի ընթացքում չի հանդիպել մի հարցի, որն այսօրվա բյուջեի պայմաններում լուծելի չլինի:
Tert.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե խնդիրն արդյոք բյուջեի՞ հետ կապ ունի, թե՞ դրա ետևում կանգնած մարդկանց հետ, սակայն, չստանալով հստակ պատասխան, ճշգրտեց, որ հարցը վերաբերում է սեռական փոքրամասնություններին, որոնք հայտնի է, թե ինչով են այնտեղ զբաղվում:
«Ես գիտեմ, ես ընդհանրացրեցի, որպեսզի կոնկրետ չպատասխանեմ, որովհետև հիմա դրա պատասխանը ես չունեմ: Ես ասում եմ՝ չլուծվող խնդիր չկա, եթե հարց է բարձրանում, ուրեմն պետք է նայել՝ ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը լուծել, որ արդար լինի»,- ասաց Վարդան Օսկանյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան