«Զվեզդա՞ ես, արա… Էտի անջատի, հլը, արա»
Քաղաքական
ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Բարև, Երևան» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Հովհաննիսյանը պատմել է, որ Քանաքեռ–Զեյթունում անցկացված քարոզարշավի սկզբում հանրապետական ակտիվիստներն աքցանով կտրել են հոսանքի լարը, այնուհետև անջատել են շենքի լույսերը, իսկ երբ քարոզարշավի մասնակիցները, ստանալով մոտակա կրպակի աշխատակցուհու համաձայնությունը, փորձել են այնտեղի հոսանքից օգտվել, քաշել պոկել են նաև այդտեղի լարը:
Ըստ Հովհաննիսյանի՝ քարոզարշավին խոչընդոտողները եղել են այդ համայնքում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի անդամները: Նա նաև հաղորդեց, որ ելույթների ժամանակ քարոզարշավի մասնակիցների շարքեր են մտել փոքրահասակ երեխաներ, ովքեր գոռացել են՝ «Ավելի լավ Երևան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան