Ջիգարխանյանին զայրացրել է խաշի մասին ռուս լրագրողուհու նկարագրությունը
Հասարակություն
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 78-ամյա Արմեն Ջիգարխանյանը, ով հյուրախաղերով գտնվում էր Բաշկիրիայի հանրապետությունում, հրաժարվել է ճոխ ընդունելությունից:
- Խոստովանեմ, որ մարդաշատ վայրերում ես ինձ վաղուց հարմարավետ չեմ զգում: Սակայն մեր ազգային խոհանոցը շատ եմ հարգում, թեև ինքս չեմ պատրաստում: Ընդհանրապես ես ուտում եմ ամեն ինչ: Բայց Մոսկվայում հաճախ եմ այցելում մի ռեստորան, որտեղ հրաշալի խաշ են պատրաստում: Գիտե՞ս դա ինչ է,- «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մեծանուն դերասանը: Այս մասին գրում է mamul.am-ը:
- Այո, իհարկե: Դա տարօրինակ ապուր է, դոնդողի նման,- պատասխանել է լրագրողուհին:
- Ահա, ասում է «ապուր» և վերանում է դրա ամբողջ իմաստը,- զայրացած նկատել է Ջիգարխանյանն, ով շարունակել է լրագրողուհուն բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական խաշը և ինչպես են այն ուտում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան