Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. 23-ամյա ուղևորուհին մահացել է
Արտակարգ Պատահար
Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Բարսեղյանը, վարելով «ГАЗ 31 10» մակնիշի՝ 35 LS 777 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայի ուղևորուհի, նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Գյուլիզար Տեր-Գրիգորյանը մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված մյուս վիրավորների ինքնությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան