«Հրապարակ». Գյուղնախարարությունում տեղյակ չեն, որ կա «Պտղունք» գյուղ
Հայկական Մամուլ
Ապրիլի 24-ի առավոտյան, երբ տարերքն արդեն իր սեւ գործն արել էր, Արմավիրի մարզի Պտղունքի գյուղապետարանի աշխատակցուհին զանգահարում է գյուղատնտեսության նախարարություն եւ հայտնում տեղի ունեցածի մասին, թերեւս հույս ունենալով վնասի փոխհատուցման մասին որեւէ ակնարկ լսել:
Հեռախոսավարուհին, որը ներկայանում է որպես օրվա հերթապահ, չի թաքցնում զարմանքը՝ լսելով «Պտղունք» անունը:
Հարցնում է' մի՞թե Հայաստանում այդպիսի gյուղ կա: Կա,- ասում է պտղունքցի կինը,- յոթ սարերի ետեւում չէ, գտնվում է Արգավանդի եւ Մուսալեռի արանքում: Մայրաքաղաքից 10-15 րոպե հեռավորության վրա է: Սեփական անտեղյակությունը թաքցնելու փորձ անգամ չանող աշխատակցուհին նորից է զարմանում, որ քթի տակ գտնվող գյուղի մասին ինքը ոչինչ չգիտի, բայց, այնուամենայնիվ, խոստանում է ահազանգի մասին տեղյակ պահել ղեկավարությանը:
Առավել մանրամասն' «Հրապարակ»-ի ապրիլի 30-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը