Այսօր տեղի կունենա 2013-ի ՀԱԿ առաջին հանրահավաքը
Հայկական Մամուլ
Տեւական դադարից հետո այսօր հանրահավաք է անցկացնելու Հայ ազգային կոնգրեսը. այն տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 18-ին: Հանրահավաքին նախատեսված է նաեւ ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Նշենք, որ սա 2013թ. ՀԱԿ առաջին հանրահավաքն է: Ի դեպ, Ազատության հրապարակում այս եւ հետընտրական օրերին հանրահավաք անցկացնելը դժվար գործ է. բանն այն է, որ ներկայացրած իրազեկումներով Ազատության հրապարակը «բրոնյա» է արել «Ժառանգություն» կուսակցությունը, ընդ որում, նրանք մայիսի 18-23-ն անընդմեջ հանրահավաքների իրազեկումներ են ներկայացրել:
Նույն կերպ նրանք հանրահավաքների իրազեկումներ էին ներկայացրել նաեւ մարտ-ապրիլ ամիսներին, սակայն պարբերական հանրահավաքներ այդպես էլ չարեցին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը