ՕԵԿ-ը ՀՀԿ ո՛չ կցորդն է, ո՛չ էլ կրտսեր եղբայրը. Արմեն Երիցյան
Հայկական Մամուլ
ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը վստահեցնում Է՝ ՕԵԿ-ը ՀՀԿ ոչ կցորդն է, ոչ էլ կրտսեր եղբայրը, ինչպես իրենց կուսակցության մասին արտահայտվում են քաղաքական մյուս ուժերը:
«Ես դա պիտակ չեմ համարում, ով ասում է՝ իր անձնական խնդիրն է: Մենք կոալիցիոն գործընկերներ ենք: Խորհրդային Միությունը ինչո՞ւ փլուզվեց, որովհետև կային ավագ ու կրտսեր եղբայրներ՝ ի դեմս Ռուսաստանի և մյուս պետությունների: Նույնը գիտակցում է նաև ՀՀԿ-ն, և մենք հավասար դաշտում գործող քաղաքական ուժեր ենք: Իրենք մեզ են հարգում, մենք՝ իրենց: Կրտսեր եղբայր չկա, հիմա մոդայիկ չէ, հին բառեր եք ասում»,- «Առավոտ»-ին ասել է Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցանկը գլխավորող Արմեն Երիցանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը