«ժառանգությունն» ունի «մաքուր անցյալ»
Հայկական Մամուլ
«Ֆրանսիայում կան փոքր կազմակերպություններ, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Ինչո՞ւ հիշեցի Ֆրանսիան, որովհետև այդ կազմակերպությունների գործունեությունը արգելված է: Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ՝ մանրմունր, տարբեր չափերի, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Բայց եթե դա «մաքուր մնալու» չափանիշ է, կարծում եմ, սխալ է: Դա լվացք անողի չափանիշ է:
Շորը, որը երբեք չես հագել ու դուրս չես եկել այդ շորով, միշտ շկաֆում մթան մեջ կախված է, իհարկե, մի քիչ մաքուր է, քան այն շորը, որով դու աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ, նշանակում է, որ աշխատանքի այն բաժինը չես վերցրել քեզ վրա ու փորձ էլ ձեռք չես բերել»,- «168 Ժամ»-ի թղթակից հետ զրույցում ասել է Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությանը, թե «ժառանգությունը» երբեք իշխանական կոալիցիայի մաս չի կազմել և ունի «մաքուր անցյալ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը