ԱՄՆ-ի երկնքում 2 ինքնաթիռ է բախվել. օդաչուներից մեկը զոհվել է
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հարավում երկու Cessna 172 տիպի ինքնաթիռ բախվել են միմյանց, ինքնաթիռներից մեկի օդաչուն զոհվել է, իսկ մյուս ինքնաթիռը բարեհաջող վթարային վայրէջք է կատարել. տեղեկացնում է Associated Press-ը:
Բախումը տեղի է ունեցել լեռնային զանգվածից 1 կմ բարձրության վրա: Ինքնաթիռը, որում գտնվում էր միայն մեկ օդաչու, ջախջախվել է:
2-րդ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մոտակայքում գտնվող գոլֆի համար նախատեսված դաշտում: Օդանավում գտնվող 3 ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)