Հուսով եմ՝ Չեմպիոնների լիգայում կհաղթի «Ռեալը». Ռոբերտո Կարլոս
Սպորտ
Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կարլոսը Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Բավարիա» պատասխան խաղից առաջ հույս է հայտնել, որ մրցաշարում կհաղթի իր նախկին թիմը: Ֆուտբոլիստն անդրադարձել է նաև մադրիդյան թիմի մարզչի և ֆուտբոլիստնրի միջև հարաբերությանը։
«Հանդերձարան, բնականաբար, չեմ մտնում, սակայն այն, ինչ տեսնում եմ հեռուստացույցով կամ լսում «Ռեալին» մոտ կանգնած մարդկանցից, հանգեցնում է նրան, որ Մոուրինյուն վատ հարաբերություններ ունի միայն դարպասապահի հետ: Մյուսների հետ, կարծում եմ, ամեն ինչ կարգին է:
Կիսաեզրափակիչ հանդիպումներում իրավիճակն ունիկալ է: Միանգամից երկու կիսաեզրափակչում գրանցվեց չորսական գոլ: Որքա՜ն տարի ֆուտբոլում նման բան տեղի չէր ունեցել: Առաջին խաղերում գերմանացիներն ուժեղ էին, առավել տպավորեց «Բավարիան»: Սակայն իսպանացիները, միևնույն է, շանսեր ունեն: Հուսով եմ՝ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգայում»,-Կարլոսի խոսքերը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան