Ինձ սխալ են հասկացել. Չեմ ասել, որ «Բարսան» անարդար է խաղալու. Բեկենբաուեր
Սպորտ
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ լրագրողները սխալ են հասկացել «Բարսելոնային» ուղղված իր խոսքերը:
Հիշեցնենք՝ Բեկենբաուերը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում «Բարսան» սադրանքի կենթարկի «Բավարիային» և կկիրառի բոլոր հնարավոր մեթոդները:
«Ներողություն եմ խնդրում, եթե խոսքերս սխալ ընկալվեցին: Ես պարզապես նշել եմ, որ կատալոնյան ակումբն ամեն հնարավորը կանի՝ եզրափակիչ դուրս գալու համար, և ոչինչ չեմ ասել ինչ-որ անօրինականությունների մասին: Ես ինքս եմ կիրառել դրանք ֆուտբոլ խաղալուս տարիներին: «Բարսան» աշխարհի ամենաարդար և ուժեղ ակումբներից է: Նրանով կարելի է հիանալ: Համոզված եմ, որ չորեքշաբթի արդար խաղ է լինելու: Երկու ակումբներն էլ ողջ ուժով են պայքարելու: Միայն դա նկատի ունեի»,-Բեկենբաուրի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան