Նիդեռլանդների թագուհին հրաժարվեց գահից
Աշխարհ
Նիդեռլանդների թագուհի Բեաթրիքսը նախօրեին հանդես է եկել հրաժարականի ելույթով՝ հօգուտ իր ավագ որդի արքայազն Վիլլեմ-Ալեքսանդրի. ապրիլի 29-ին գրում է Associated Press-ը:
Դիմելով հոլանդացի ժողովրդին՝ թագուհին շնորհակալություն է հայտնել իր ենթականերին հավատարմության համար և կոչ է արել աջակցել իր որդուն՝ նոր միապետին:
Ապրիլի 30-ի առավոտյան կկայանա իշխանության հանձնման պաշտոնական արարողությունը: Հրաժարականից հետո Բեաթրիքսը կրելու է արքայադստեր կոչումը:
Բեաթրիքսը Նիդեռլանդների թագավորական գահին էր բազմել 1980-ին՝ գահ բարձրանալով իր մոր՝ Յուլիանա թագուհու հրաժարականից հետո:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան