«Բավարիան» կարող է իր խաղը թելադրել յուրաքանչյուր ակումբի, և «Բարսելոնան» բացառություն չէ. Հայնկես
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Չեմպիոնների լիգայի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղի մասին և նշել.
«Մենք պետք է պաշտպանվենք մեր դարպասներից հեռու, թիմին հենց դրան եմ պատրաստում: Սակայն չպետք է մոռանալ, որ պետք է երկու-երեք գոլ խփել: Համոզված եմ, որ «Բավարիան» կարող է իր խաղը թելադրել յուրաքանչյուր ակումբի, «Բարսելոնան» բացառություն չէ: Նրանք ամեն ինչի կգնան հաղթելու համար, այդ պատճառով էլ պետք է ամեն բանի պատրաստ լինենք: «Բարսան», ամենայն հավանակնությամբ, գնդակ կպահի և կփորձի ճնշել»,-Հայնկեսի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան