«Միլանը» մնաց առանց Կրկիչի
Սպորտ
Իտալական «Միլանի» հարձակվող Բոյան Կրկիչը վնասվածք է ստացել մարզումների ժամանակ, և հնարավոր է՝ ժամանակից շուտ ավարտի մրցաշրջանը. տեղեկացնում է Football Italia-ն:
Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստն արդեն բաց է թողել «Կատանիայի» հետ խաղը և ստիպված կլինի բաց թողնել 4 տուրից ևս երկուսը:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Կրկիչը 19 խաղում հեղինակել է 3 գոլ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան