«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի համար առաջարկում է 65 մլն և Նանիին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը պայքարել «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի համար:
Անգլիայի չեմպիոններն այս հարցում ակտիվություն ցուցաբերեցին, երբ 28-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ կապ հաստատեց ֆրանսիական ՊՍԺ-ն:
Մանկունյացիներն իրենց նախկին խաղացողի համար պատրաստ են առաջարկել 65 մլն ֆունտ և Նանիին. տեղեկացնում է The Sun-ը:
Ռոնալդուին անգլիական ակումբը պատրաստ է առաջարկել թիմի ամենաբարձր աշխատավարձը, ինչի արդյունքում պորտուգալացին շաբաթական կվաստակի 250 000 ֆունտ:
Ռոնալդուի հովանավոր Nike ընկերությունը պորտուգալացուն խոստանում է տարբեր բոնուսներ, եթե նա համաձայնվի տեղափոխվել «Յունայթեդ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան