«Բարև Երևան»-ը պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին
ԱՐԽԻՎ
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին և 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի. ոստիակնության, մարզպետարանների և այլ մարմինների կողմից կատարված խախտումներ:
Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մաշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, «Բարև Երևան»-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին:
Դիմումները ԿԸՀ-ում կքննարկվեն այսօր ժամը 17:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)