Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպել Ի՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակում Ուկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարել Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը Իրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքում Վնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին 

Տարոն Մարգարյանը ծրարներ է բաժանում

Վերլուծական

Քիչ առաջ Տարոն Մարգարյանից ծրար ստացա: Մեջը՝ նամակ. Տարոնը ինձ նամակ էր գրել: Էպիստոլյար ժանրը մի այլ կարգի մոդա է ընկել: Դե, ինչ-որ տեղ նորմալ էր, զարմանալու բան չկար էլ, որ Տարոնը որոշել է հետս մտերմություն հաստատել, հեռվից միայն ինձ ճանաչելով (թեև մի ժամանակ ավագանու նիստերին իրար նորմալ բարևում էինք)՝ քայլ անել և հող նախապատրաստել ավելի անմիջական շփումների, բայց որ նույն Տարոնը կարող էր ճանաչել նաև ընտանիքիս անդամներին ու նամակի մեջ նաև նրանց անուն-ազգանունները առանց սխալի գրել՝ «Հարգելի այսինչ-այսինչյան», ահագին զարմացա:

Քարոզարշավի վերջին շաբաթը ՀՀԿ նախընտրական շտաբը որոշել է օգտագործել մաքսիմալ արդյունավետ: Առաջին օրը, դատելով ստացածս նամակից, որոշվել է տոտալ գրոհի ենթարկել ընտրողների հոգեկանի գիտակցական, ենթագիտակցական և անգիտակցական շերտերը՝ քաղաքապետից անձնական նամակներ ուղարկելով:

Էպիստոլյար ժանրը տարբեր տրամաչափի գործիչներ (օրինակ՝ Արմեն Աշոտյանը) պարբերաբար գործածում էին, բայց բավական էր նախագահ Սերժ Սարգսյանը մի անգամ նամակ գրեր, դա բարձրացավ մոդայի վերջին ճիչի մակարդակի: Եվ բնական էր, որ անգամ քարոզչության մեջ նորաձևության վերջին տենդենցներին հետևող և դրանցով շարժվող (ամենավառ վկայությունը՝ նորաձևության տների 2013-ի Գարուն-ամառ հավաքածուների մեջ մոդայիկ համարվող դեղին գույնին նախապատվություն տալը) Մարգարյանը կձգտեր այս հարցում էլ հետ չմնալ, հատկապես, որ թիմակից Գագիկ Բեգլարյանի գլխավորած Կապի ու տրանսպորտի նախարարության վերահսկողությամբ գործող Հայփոստի բաժանմունքները ձեռքի տակ էին և հրահանգի դեպքում կապահովեին անհրաժեշտ աշխատանքը:

«Կրկին դիմում եմ ձեզ, թեև ասելիքս փոխանցելու այս ձևն առաջին անգամ եմ կիրառում: Անկեղծ ասած, մարդու իմ տեսակը հակված չէ ճառերի ու միտինգային վարվեցողության. ինձ համար միշտ նախընտրելի է եղել սրտամոտ, մտերմիկ զրույցը մարդկանց հետ, նրանց խնդիրները հասկանալն ու հոգսը հոգալը: Ես կողմ եմ անմիջական շփումներին՝ անկախ քաղաքական անցողիկ հարաբերություններից: Պաշտոնյա և քաղաքացի շինծու տարանջատումը ինձ ավելի քան հասկանալի չէ»,-անկեղծացել էր ինձ հետ Տարոն Մարգարյանը:

Նույն ոգով՝ մեկ էջ, նամակի վերջում՝ քաղաքապետի անձնական ստորագրությունը՝ «Միշտ ձեր՝ Տարոն Մարգարյան» վերտառությամբ: Նամակի հակառակ երեսին կարդում եմ՝ «Պատվիրատու՝ ՀՀԿ: Տպաքանակը՝ 110 000 օրինակ»: Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ քարոզչությամբ զբաղվողներն այս անգամ ուղիղ նշանակետին են խփել՝ ընտրությունների վերաբերյալ ծանուցումների հետ միասին 110 000 ընտանիքի՝ իրենց իքս անդամներով, հրամցնելով սրտառուչ նամակներ: Իսկ այդ նույն ժամանակ որոշ ուժեր փորձում են «դռնեդուռ», «տնից տուն» քարոզչություն իրականացնել՝ օրվա մեջ հասցնելով ձեռքով բարևել կամ ծրագրեր բաժանել ամենաշատը մի հազար հոգու:

Ի դեպ, ծրարի ներսում միայն նամակ էր՝ փող, այլ կարգի ընտրակաշառք չկար: Բայց եթե հանկարծ ու վաղը դռան զանգը տան, բացեմ ու տեսնեմ էլի Տարոն Մարգարյանն է՝ այս անգամ ծաղկեփնջով ու արդեն էպիստոլյար ժանրը մի կողմ թողած՝ կենդանի շփման ծարավի, կարող է էլ չդիմանամ…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալով
Ամենադիտված