Մարդու իրավունքների Եվրադատարանն անօրինական է ճանաչել Տիմոշենկոյի ձերբակալությունը
Աշխարհ
Մարդու իրավունքների հարցով Եվրադատարանն անօրինական է ճանաչել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալությունը: Նման որոշման են եկել Ստրասբուգի դատավորները երեքշաբթի օրը: Մարդու իրավունքների Եվրադատարանի կողմից այս բանաձևի հրապարակման նախօրեին Տիմոշենկոյի փաստաբանները վստահություն էին հայտնել, որ իր լիազորությունների չարաշահման մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված իրենց պաշտպանյալի նկատմամբ Եվրադատարանը դրական որոշում կկայացնի:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Մարդու իրավունքների Եվրադատարանը Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի կնքման հարցում Տիմոշենկոյին ներկայացրած մեղադրանքների մեջ քաղաքական դրդապատճառներ է տեսել:
Տիմոշենկոյի իրավապաշտպան Սերգեյ Վլասովը հայտարարել է, որ իրենք հետամուտ են լինելու նախկին վարչապետի իրավունքների պաշտպանությանը և հասնելու են նրա ազատմանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան