Շնորհիվ Մխիթարյանի առաջընթացի՝ բարձրացել է «Շախտյորի» խաղամակարդակը. Լուչեսկու
Սպորտ
France Football-ը հարցազրույց է ունեցել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հետ. վերջինս նաև անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանին:
«Նա անսովոր խելացի ֆուտբոլիստ է և ապրում է միայն ֆուտբոլով: Ես նրան նկատել եմ, երբ նա դեռ 17 տարեկան էր. Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղում էր «Շախտյորի» դեմ: Սակայն այդ ժամանակ մեր մոտ ոչ ոք չէր վստահում հայ ֆուտբոլիստներին: Սակայն ես պնդեցի, և նա մեզ մոտ տեղափոխվեց 2.5 տարի անց «Մետալուրգից»։
Հենրիկն արագացնում է խաղը, միշտ շատ լավ է զգում իրավիճակը, համագործակցում է դաշտում գտնվող մյուս ֆուտբոլիստների հետ, հիանալի հոտառություն ունի, մասնակցում է կարևոր պահերի ստեղծմանը և դրա հետ մեկտեղ շատ գոլեր է հեղինակում: Շնորհիվ մեկ տարվա ընթացքում նրա առաջընթացի՝ բարձրացել է թիմի խաղամակարդակը»,-նշել է Լուչեսկուն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան