«Միլանը» հերքեց. Բալոտելլին թույլ չի տալիս մադրիդցիներին քնել իր ընկերուհու հետ
Սպորտ
Իտալական «Միլանը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` Մարիո Բալոտելլիի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» հաղթանակի հետ կապված հայտարարության մասին:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Բալոտելլին նշել է. «Եթե «Ռեալը» հաղթի «Բորուսիային», ապա ես ըներուհուս թույլ կտամ քնել մադրիդյան ակումբի բոլոր խաղացողների հետ։
«Բալոտելլին հաստատել է, որ ոչ մի նման հայտարարություն չի արել»,-ասվում է միլանյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բորուսիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան