«Բարև Երևան» դաշինքն ահազանգում է. ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն ընտրակաշառք են բաժանում
Քաղաքական
Քարոզարշավն ընտրախախտումների առումով ոչնչով չի տարբերվում նախկին քարոզարշավներից,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Դավիթ Սանասարյանը:
Վերջինիս խոսքերով՝ պարբերաբար խոչընդոտում են իրենց քարոզարշավները, և դա «խոսում է» այն մասին, որ վկայում են այն մասին, որ «գելափների և ադիբեկյանների» սոցհարցում անողների արդյունքներին չեն հավատում հենց իրենք՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները և խառնվել են իրար:
Սանասարյանը նշեց նաև, որ շատացել են ահազանգները ընտրակաշառք բաժանելու մասին:
«Երեկ մի քանի ահազանգ է եղել ԲՀԿ-ի հետ կապված, դիմումի հիման վրա խոսք են տալիս գումարներ տրամադրել»,-ասաց Սանասարյանը:
Վերջինս իր զարմանքը հայտնեց, որ ընտրախախտումների մասին խոսում են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, և հավելեց, որ ՀՀԿ-ի կողմից ևս լինում են ընտրակաշառք բաժանելու դեպքեր:
Հորդորով դիմելով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ Սանասարյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանի ճանապարհը Ծիծեռնակաբերդում փակելու փոխարեն՝ թող փակեն այն ճանապարհները, որով ընտրակաշառքներ են բաժանվում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան