«Բարսելոնան» վիրավորված կենդանի է. Նոյեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ «Բարսելոնան» առաջին խաղում պարտվելուց հետո ամեն ինչ կանի հաղթելու համար:
«Մենք ամեն ինչ կանենք աղետից խուսափելու համար: «Բարսելոնան» վիրավոր կենդանի է, սակայն նրանք դեռ կարող են ամեն ինչ անել եզրափակիչ դուրս գալու համար: Նրանք կարող են մեզ վրա անհավանական ճնշում գործադրել:
Հիշում եմ, թե ինչպես «Շալկեի» կազմում խաղացինք «Բարսայի» դեմ: Խաղի մթնոլորտն անկրկնելի էր: Կարծում եմ՝ չորեքշաբթի նրանք արագ փոխանցումներով կգործեն»,-Նոյերի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան