Միջադեպ Մոսկվա կինոթատրոնում. ՕԵԿ-ը եկավ ուշացած
Քաղաքական
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը Մոսկվա կինոթատրոնում կազմակերպել էր բանավեճ «Երևանի ավագանու ընտրությունները» թեմայով: Բանավեճի բանախոսներն էին կուսակցությունների ցուցակների առաջին հորիզոնականը զբաղեցնող գործիչները: Բանավեճին իրենց մասնակցությունը չեն ցուցաբերել ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչները:
Ավելի ուշ բանավեճ-հանդիպման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Բանավեճ-հանդիպմանը ուշացումով մասնակցելու էր եկել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ում աշխատակիցները ներս չէին թողել, քանի որ հանդիպումն արդեն սկսվել էր:
Այնուամենայնիվ, Մարգարյանին թողեցին ներս մտնել, սակայն բանավեճը շարունակվեց առանց ՕԵԿ-ականի, նա դահլիճում էր որպես հանդիսատես:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան