Պիանետան ցանկանում է Կլիչկոյի հետ վարվել այնպես, ինչպես Շտիգլիցը` Աբրահամի
Սպորտ
Բռնցքամարտիկ Ֆրանչեսկո Պիանետայի պրոմոուտեր Ուլի Շտայնֆորդը հայտարարել է, որ իր մարզիկն ամեն հնարավոր բան կանի Կլիչկոյից աշխարհի չեմպիոնի գոտին խլելու համար. տեղեկացնում է sportbox-ը:
«Մենք պետք է հաղթենք, որպեսզի իրականացնենք մեր երազանքը: Վերջին ժամանակներս Գերմանիային մեծ հաղթանակ բերեցինք, որին հասավ Ռոբերտ Շտիգլիցը: Պիանետան հինալի մարզավիճակում է, և մենք կփորձենք օգտագործել մեր հնարավորությունը, որպեսզի ցնցենք բռնցքամարտի աշխարհը: Ամեն ինչ անում ենք այդ նպատակին հասնելու համար»,- նշել է պրոմոտուերը մամլո ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ Վլադիմիր Կլիչկո-Պիանետա մենամարտը տեղի կունենա Գերմանիայում մայիսի 4-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան