Պատասխան խաղում կտեսնենք բոլորովին այլ Մեսսիի. Մյուլլեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» խաղացող Թոմաս Մյուլլերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ անդրադարձել է կատալոնյան ակումբի առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ասածներին: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Մեր մարտավարությունը չպետք է տարբերվի անցած խաղի մարտավարությունից: Իհարկե, մենք ստիպված կլինենք շատ խաղալ մեր դարպասների մոտ, սակայն պետք է փորձենք գնդակը որքան հնարավոր է հեռու պահենք մեր կիսադաշտից: Չեմ կարծում, որ առաջին խաղում «Բարսելոնան» ցուցադրեց սարսափելի վատ ֆուտբոլ: Մենք հաղթեցինք, քանի որ ուժեղ էինք, այլ ոչ թե՝ «Բարսան» էր թույլ: Պատասխան խաղում բոլորը կտեսնեն այլ Լիոնել Մեսսիի: Ստիպված կլինեն շատ աշխատել նրա հետ: Չէ որ նա մրցաշրջանում 50 գոլ է հեղինակում՝ չնայած առաջին հանդիպմանը մեր լավ խաղի շնորհիվ կարողացանք չեզոքացնել նրան»,- հայտարարել է Մյուլլերը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան