Արմեն Սանամյանը նշանակվեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ
Սպորտ
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Արմեն Սանամյանը նշանակվել է ակումբի 1-ին թիմի գլխավոր մարզիչ։ Այսօր արդեն ալաշկերտցիները նորանշանակ գլխավոր մարզչի ղեկավարությամբ մարզում են անցկացրել «Նաիրի» մարզադաշտում։
Տեղեկացնենք նաև, որ մայիսի 4-ին կայանալիք 1-ին խմբի առաջնության 35-րդ տուրում «Ալաշկերտն» ազատ է խաղից, և այդ օրը գլխավոր մարզիչը պլանավորում է ստուգողական կամ երկկողմանի խաղ անցկացնել «Նաիրի» մարզադաշտում։ Իսկ մայիսի 5-ին ակումբի մինչև 15 տարեկանների պատանեկան թիմը կմեկնի Վարդենիս, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի այդ քաղաքի թիվ 1 մարզադպրոցի իր հասակակիցների հետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան