Այս իշխանությունն անբարոյականության անսահմանության օրինակ է՝ ուտելու են ու թռնեն. Արամ Մանուկյան
Քաղաքական
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքին Արամ Մանուկյանը հայտարարեց, որ «Նաիրիտի» ցուցարարները պետք է երթով գային և միանային Ազատության հրապարակի հանրահավաքին, բայց իշխանությունը ժամը 6-ին նշանակել է աշխատավարձերը տրամադրելու ժամ:
«Հարգելինե՛րս, ես նոր տեղակացա նաև, որ Եռաբլուրում ծառատունկ անելու համար տրամադրվել է 10,000,000 դրամ, իսկ Փակ շուկայի ծածկած շուկայի բնակիչներին տեղահանում են՝ լֆիկնոցը ընդլայնվում է: Իշխանության դուխը չի հերիքում կանգնեցնել նրան: Այս իշխանությունն անբարոյականության անսահմանության օրինակ է՝ ուտելու են ու թռնեն: Սա է իրենց միակ բարոյականությունը, աստվածն էլ՝ փողը»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ ապրիլի 29-ին, «Նաիրիտի» աշխատակիցները հերթական անգամ ցույցի էին դուրս եկել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով վճարել իրենց շուրջ 1 տարվա կուտակված աշխատավարձերը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան