Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Իվա Լա Դիվա. «Ուզում եմ սիրեն ինձ, ոչ թե երկար ոտքերս»

Հասարակություն

Երիտասարդական նախագծերից մեկի դեռ նախընտրական փուլում ոճային արտաքինով աղջիկն իր անկաշկանդ պահվածքով գրավեց ոչ միայն ժյուրիի անդամների, այլև հեռուստադիտողի ուշադրությունը: Նախագծի հաղթական ավարտից առաջ այն լքած Իվետա Մուկուչյանը չկորավ ասպարեզից՝ ինչպես նախագծի այլ մասնակցիներ: Նույնիսկ շատ արագ բեմական անուն ընտրեց՝ Իվա լա Դիվա, որը գուցե դեռ մի քիչ մեծամիտ է հնչում, բայց սազում է Իվետային :)

Ծննդյան օր, ամիս, տարի՝ 14.10.1986
Ծննդավայրը՝ Երևան
Աստղակերպը՝ Կշեռք
Աչքերի գույնը՝ կանաչաշագանակագույն
Նախընտրած գույնը՝ մանուշակագույն
Սիրած ուտեստը՝ իտալական խոհանոցի ուտեստները
Սիրած քաղաքը՝ Փարիզ
Երաժշտական սիրած ոճը՝ սոուլ, ջազ, ռոք
Սիրած երգիչը՝ Էնթոնի Համիլթոն
Կարդացած վերջին գիրքը՝ Ջիլիան Հոֆման. «Կուպիդոն»
Հանգստի նախընտրելի կերպը, վայրը՝ ծովափ, շրջագայություններ
Կարգախոսը՝ ինչ լինում է, ուրեմն այդպես է պետք:
- Բարի գալուստ հայկական շոու-բիզնես: Ի՞նչ կասես մեր շոու-բիզնեսի մասին և արդյոք սպասումներդ արդարացա՞ն:
- Ինձ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ չեմ համարում: Դեռ որևէ գործ չեմ արել, որ մարդիկ հասկանան՝ ով եմ ես: Դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մինչ Հայաստան գալս հայկական շոու-բիզնեսի մասին ոչինչ չգիտեի: Այժմ զբաղված եմ իմ աշխատանքներով, ուզում եմ պատշաճ ներկայանալ հանդիսատեսին:
- Հիասթափություններ արդեն եղե՞լ են, թե՞ ամեն ինչ կարգին է:
- Երբ Երևան եկա, շատ դրական լիցքերով էի, մեծ սպասումներ ունեի: Շատ էի ուզում վերադառնալ իմ հայրենիք: Չնայած երկար տարիներ Եվրոպայում ապրելուց հետո շատ դժվար է հայրենիք վերադառնալը՝ հատկապես որ հայերի հետ ընդհանրապես չէի շփվել: Հիասթափվել եմ այն ժամանակ, երբ տեսել եմ, որ հայերն անգամ ամենալավն էլ պարտադիր քննադատում են, փորձում են որևէ վատ բան գտնել: Գնահատելը միշտ ավելի դժվար է, քան քննադատելը: Հայերը սիրում են քննադատել, իսկ ես արդեն սովորել եմ դրան:
- Թշնամիներ՝ նախանձողներ արդեն վաստակե՞լ ես, թե շատերի բարեկամն ես:
- Ուշադրություն չեմ դարձնում՝ նախանձում են, թե՝ ոչ: Միշտ ասում են, որ եթե քննադատում են, ուրեմն նախանձում են: Ես համամիտ չեմ: Եթե ինչ-որ մեկն ինձ չի հավանում՝ ոչինչ, այդպես էլ է պետք: Թշնամիներ ընդհանրապես չունեմ, ուղղակի կան մարդիկ, որոնց հետ էներգիաս ավելի է «բռնում» և՝ հակառակը:
- Երկար ժամանակ Հայաստանում ես, հասցրե՞լ ես ճանաչել մեր կատարողներին:
- Շատերի հետ եմ շփվում, կարծում եմ՝ կարևոր չէ անուններ նշելը: Առհասարակ մարդկանց հետ շփվելիս չեմ առանձնացնում՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչ է, թե՝ ոչ: Շատ ուրախ եմ, որ այժմ լավ շրջապատ ունեմ:
- Ինչո՞ւ Իվա լա Դիվա. մտահղացումն ո՞ւմն է:
- Երբ 13 տարեկան էի, Գերմանիայում 4 ընկերուհիներ էինք, և մեզ միշտ անվանում էին դիվաներ: Դա պարզապես թիթիզ անվանում էր. դրանից հետո ինձ ասում էին Իվա Դիվա: Բայց երբ «Սուպերսթարում» յուրաքանչյուրս պետք է կեղծանուն ընտրեինք, Հայկ Պետրոսյանին հարցրի՝ «Հայկ, Իվա Դիվան լա՞վ է», նա ասաց՝ «Ոչ, Իվա լա Դիվա»: Այդպես էլ որոշվեց:

- Շատերը քեզ դեռ չեն ճանաչում. ո՞վ էր Իվա լա Դիվան մինչ երգարվեստում հայտնվելը. ինչո՞վ էիր զբաղվում:
- Գերմանիայում ունեմ մոդելների և պարուհիների խումբ. ես և քույրս ենք դրանով զբաղվում: Քույրս ոճաբան-դիմահարդար է, իսկ ես խորեոգրաֆիա եմ պարապում: Գերմանիայում կարողացանք հավաքել բարձրահասակ և գեղեցիկ աղջիկների մի խումբ, որն առանձնանում էր իր 25 աղջիկների յուրահատկությամբ: Համբուրգում, որտեղ ապրում ենք, բավականին հայտնի խումբ ենք՝ «Chixx Clique» («Հավիկների խումբ»): Շատ ցուցադրությունների ենք մասնակցել. եթե ինչ-որ ընկերություն ուզում է ցուցադրություն կազմակերպել՝ մեզ է հրավիրում, քանի որ նաև շոու ենք ցուցադրում: Մեր խմբի կարգախոսն է՝ «Նայիր, բայց ձեռք չտաս», այսինքն՝ մարդիկ հասկանում են, որ մենք ուղղակի սիրուն չենք, այլ յուրահատուկ ենք: Մենք մեր հագուստներով ցույց տվեցինք, որ սա պարզապես գործ չէ: Մեր խմբում տարբեր ազգերի ու ռասաների ներկայացուցիչներ են՝ գերմանացի, չինացի, շվեդ, կան նաև սևամորթներ, մուլատներ և այլն: Բայց հիմնական ցուցադրությունները չորսով ենք անում՝ ես, քույրս և մեր երկու ընկերուհիները: Բայց եթե պետք են լինում ավելի շատ աղջիկներ՝ ներկայանում ենք խմբի մյուս անդամների հետ:
Տասնվեց տարեկանից նաև պարում եմ, եթե երգչուհի չդառնայի, կամ պարուհի, կամ մոդել կլինեի:
- Ինչո՞ւ հենց հայկական շոու-բիզնեսն ընտրեցիր, չէ՞ որ հնարավորություն ունեիր Գերմանիայում ինքնահաստատվելու:
- Անկեղծ ասած, այստեղ ավելի հեշտ է: Գերմանիայում նստած քեզ չեն սպասում. քեզ պեսները շատ են, քեզանից լավերն էլ կան: Այնտեղ կարող ես հայտնի լինել, եթե որևէ նախագիծ ներկայացնես. որևէ ընկերություն կարող է ընտրել քեզ ու իր դեմքը դարձնել: Այդ դեպքում երգը գրված, ձայնագրված է լինում, քեզ պարզապես մնում է բերանդ բացել և փակել: Ինձ էլ նման բաներ շատ են առաջարկել: Իմ կարծիքով, դա երկար չի տևում, դա այն մարդու համար է, ով ուզում է երևալ, իսկ նա, ով ասելիք ունի, մերժում է այդպիսի առաջարկները:
- Ի՞նչը կցանկանաս փոխել մեր շոու-բիզնեսում:
- Ուզում եմ, որ սիրուց քիչ մեռնեն (ծիծաղում է): Այստեղ մեծ գումարներ են ծախսում միայն նրա համար, որ ասեն երգ, տեսահոլովակ, ձայնասկավառակ ունենք: Ես բոլորի մասին չեմ խոսում, բայց 90 տոկոսի դեպքում այդպես է: Լավերը չեն երևում, որովհետև նրանք մյուսների հետ նույն բեմում են ելույթ ունենում: Երբ առաջին անգամ Հայաստան եկա, ինձ ասում էին, որ բոլորից տարբերվում եմ իմ արտաքինով, հասակով: Սակայն այդ ամենին ուշադրություն չեմ դարձնում, որովհետև այստեղ էլ շատ գեղեցիկ աղջիկներ եմ տեսել: Սկզբում իմ հայերենն ահավոր էր, բայց այժմ աշխատում եմ ինձ վրա, որպեսզի մարդիկ հարգեն, սիրեն ինձ, ոչ թե երկար ոտքերս:
- Քեզ համար հստակ ոճ, երաժշտական ուղղություն մշակե՞լ ես:
- Փոփ-ռոք ոճի մեջ եմ ներկայանալու:
- Կա՞ն արտիստներ, որոնց աշխատանքից, կերպարից ոգեշնչվում ես:
- Ես չորս տարի առաջ հնարավորություն ունեցա Շվեդիայում ծանոթանալ Լեդի Գագայի հետ: Այն ժամանակ նա դեռ Լեդի Գագա չէր: Ես շատ հարգեցի նրան, երբ իմացա, որ ձայնագրել էր ամբողջական մի ձայնասկավառակ, բայց վերջում լսելով ու չհավանելով այն՝ չէր թողարկել: Նրա նման մարդիկ շատ քիչ են: Նրա հետ ծանոթանալուց հետո, երբ իմացա, որ այն նույն երգչուհին է, չէի հավատում: Նա շատ գրագետ է ներկայացնում իր ոճը, այդ «կոմերցիան» շատ լավ է անում: Իրականում նա շատ կիրթ մարդ է. շատ եմ հարգում նրա աշխատաոճը:
- Կա՞ն մասնագետներ, ովքեր աշխատում են կերպարիդ, ոճիդ, երգացանկիդ վրա: Ընդհանրապես, կա՞ն մարդիկ, ովքեր քեզ օգնում են ստեղծագործական բոլոր հարցերում:
- Ոչ: Ինձ համար շատ դժվար է, բայց փորձում եմ ամեն ինչ ինքս անել: Երաժշտական առումով նույնպես ամեն ինչ ինքս եմ անում: Երգը գրում եմ, գնում եմ ձայնագրվելու… այդպես:

- Ֆինանսական առումով կարողանո՞ւմ ես բեմի հետ կապված բոլոր երազանքներդ կամ մտահղացումներդ իրականացնել:
- Իմ ծնողները միլիոնատեր չեն, ես հարուստի երեխա չեմ: Գարնանը և աշնանը Գերմանիայում աշխատում եմ իմ խմբի հետ, և այդ գումարներն օգտագործում եմ ստեղծագործական մտահղացումներս իրականացնելու համար: Սակայն ծնողներս էլ ամեն հարցում օգնում են ինձ:
- Ծնողներդ ովքե՞ր են, ինչո՞վ են զբաղվում:
- Հայրս այս պահին չի աշխատում, վատառողջ է, իսկ մայրս Գերմանիայում հայտնի թարգմանչուհի է՝ գերմաներենի, ֆրանսերենի և ռուսերենի:
- Բավականին աչքի ընկնող ես, քեզ էլ դժվար է առանց ընկերոջ պատկերացնել:
- Այս պահին անձնական այնպիսի բան չկա, որ կարողանամ ասել:
- Հավանաբար տղաների կողմից ուշադրության պակաս չես զգում: Ի՞նչ կարծիքի ես մեր տղաների մասին: Ի՞նչը քեզ դուր չի գալիս նրանց մեջ:
- Սկզբնական շրջանում, երբ նոր էի Երևանում, մտածում էի՝ հայ տղաները շատ լավն են: Բայց հետո հասկացա, որ ամենևին էլ այդպես չէ. շատ անգամ այնքան տհաճ է, որ փողոցում մեքենայով կանգնում եմ, նույնիսկ այդ ժամանակ են ապակին իջեցնում ու խոսեցնում: Չգիտեմ, դա չտեսություն է, թե՝ ինչ: Եթե որևէ մեկը քեզ փորձի Գերմանիայում խոսեցնել և տեսնի, որ դու իրեն ընդհանրապես ուշադրություն չես դարձնում, անմիջապես կհեռանա:
- Հայաստանում հասցրել ե՞ս սիրահարվել:
- Եղել է մի տղա: Ամեն ինչ շատ լավ էր, բայց կարծում եմ՝ ինչ լինում է, ուրեմն՝ այդպես է պետք: Այժմ էլ լավ ընկերներ ենք, ոչինչ չի բացառվում, բայց դա մեր անձնականն է: Գերմանիայում էլ ընկեր ունեցել եմ, ում հետ այժմ էլ լավ ընկերներ ենք:

- Ի՞նչ երազանքներ ունես: Քեզ մշտապես բեմո՞ւմ ես պատկերացնում, թե՞ այն քմահաճույք է քեզ համար:
- Երբ ասում եմ, որ ասելիք ունեմ, նշանակում է՝ դա պարզապես քմահաճույք չէ: Երազում եմ, որ մի օր մարդիկ համերգիս գան նրա համար, որ լսեն ասելիքս: Ուզում եմ նաև, որ համերգիցս հետո մարդիկ հասկանան, որ հայտնվել էին Իվետայի աշխարհում, որից հետո կրկին վերադառնում են իրական աշխարհ: Երազում եմ նաև Հայաստանում ներկայացնել հագուստի իմ հավաքածուն:
- Ընտանիքդ Հայաստան վերադառնալու մտադություն ո՞ւնի:
- Ունի, իհարկե: Ամեն հայ, ով ապրում է դրսում, կարոտում է իր հայրենիքը: Նրանք այսքան տարի ապրել են Գերմանիայում, որպեսզի իրենց երեխաներին լավ կյանքով ապահովեն: Սակայն սփյուռքահայը գա Հայաստան ի՞նչ անի, եթե միլիոնատեր չէ. այստեղ նույնիսկ աշխատանք չկա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված