Հաղորդավար Սուրենը խոլերիկ է
Այլ
Ամենասիրված հաղորդավարներից մեկը՝ Սուրեն Փահլևանյանը, որ նաև մոդել է, ենթարկվել է ֆիզիոգնոմիկ վերլուծության: Թեև Սուրենի սիրտը վաղուց զբաղված է և այժմ դժվար թե հնարավորություն ունենաս այն նվաճելու, փոխարենը՝ կարող ես նրա մասին ավելին իմանալ, քան գիտեիր: Իմանալ այնպիսի բաներ, որոնց մասին գուցե Սուրենն ինքն էլ չէր ենթադրում:
Սուրենը խոլերիկ է: Այսինքն՝ ինքնավստահ է, բռնկուն, անհամբեր, շարժուն ու նախաձեռնող: Լավ հիշողություն ունի, բայց կաղում է վերլուծություններ անելիս, ինչը նրա անհամբերության հետևանք է: Թեև այս հատկանիշները գերազանց են հեռուստահաղորդավարի համար, այնուամենայնիվ, Սուրենը չի կարող իրեն դրսևորել այնպիսի ոլորտներում, ուր մեծ կարգապահություն է պահանջվում:
Դեմքի նման կառուցվածք ունեն դերասանները, ֆուտբոլիստները ու էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները:
Հոնքերի ձևից կարելի է ասել, որ նա շփվող է և կենտրոնացած արտաքին աշխարհի վրա: Դրանք նաև խոսում են Սուրենի մտավոր ակտիվության մասին: Նա շարունակ մտածում է և անհանգիստ է: Նրա մտքերն անկանոն հոսքով են ընթանում, իսկ նման անկանոն մտավոր լարվածությունը Սուրենին դարձնում է դյուրագրգիռ և բռնկուն: Այսպիսի հոնքերով մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել մեդիտացիայով: Իհարկե, այսպիսի տաքարյունությունը հաճախ խանգարում է, բայց ոչ Սուրենի պարագայում: Այն դարձել է Սուրենի այցեքարտը և նրան լրացուցիչ հմայք է հաղորդում: Վերջապես, Սուրենի հոնքերը վկայում են նրա համառության մասին:
Աչքերի դասավորությունից և շեղությունից կարելի է եզրակացնել, որ Սուրենը «պինդ ընկույզ» է և ճնշումների չի ենթարկվում: Աչքերը ևս վկայում են պայթյունավտանգ բնավորության մասին: Այդուհանդերձ, բնավորությամբ լինելով զգացմունքային և անհանգիստ՝ կարողանում է վճռական պահերին ճիշտ որոշումներ ընդունել: Իսկ կոպերից կարելի է դատել, որ մեր հերոսն աչալուրջ է, ուշադիր և պատրաստակամ: Նման կոպեր ունեն հատկապես քննիչները, զինվորականներն ու լրագրողները:
Քիթը վկայում է, որ նա առատաձեռն է: Հատկապես սիրում է գումարներ ծախսել հենց իր վրա: Քիթը հերթական անգամ հաստատում է բնավորության հիմնական գիծը՝ դյուրագրգռությունը: Նա հատկապես բորբոքվում է, երբ մարդիկ հրաժարվում են նախկինում իրենց զբաղեցրած դիրքերից:
Սուրենի մոտ նկատելի է սև հումորի ծալքը: Նա ևս սիրում է «կծել», կատակներ անել մտերիմների շրջանում: Իսկ քթի ծայրի հատվածը խոսում է բարձր ճաշակի մասին: Քթի այսպիսի կառուցվածք են ունենում մոդելավորողները:
Առանձնակի ուշադրության են արժանի ականջները: Դրանք պատկանում են բավականին հազվադեպ հանդիպող մարդկային տեսակին: Եթե Սուրենը ծնված լիներ Հեռավոր Արևելքում, իր ականջների համար իմաստուն կհամարվեր: Սակայն նման ականջները ֆիզիոգնոմիկայում հայտնի են որպես «դիվանագետի ականջներ»: Այսպիսի ականջներով մարդիկ կարողանում են լեզու գտնել տարբեր մարդկանց հետ: Եվ պատահական չէ, որ շատ արտասահմանյան հանրահայտ ֆիրմաներ, օգտվելով ֆիզիոգնոմիկայի համակարգից, ձգտում են այնպիսի աշխատակիցների ընտրել, ովքեր ունեն «դիվանագետի ականջներ»: Սուրենի ականջները նաև հուշում են, որ օրգանիզմի դիմադրողականությունը շատ բարձր է:
Բերանի ձևը ցույց է տալիս Սուրենի՝ մարդկանց համոզելու ունակությունը: Այսպիսով՝ ի հայտ եկան Սուրենի դիվանագիտական ընդունակությունները:
Վերջապես, Սուրենին ուսումնասիրելով պրոֆիլից՝ հերթական անգամ համոզվում ենք, որ անհամբեր է ու անհանգիստ: Միաժամանակ մեր հերոսը չի սիրում դանդաղաշարժ մարդկանց: Իսկ երբ իրեն են շտապեցնում, բարկանում է:
Ներկայացնում ենք Սուրենի կարծիքը՝ համաձա՞յն է վերը ասվածի հետ, թե՞ ոչ:
Այսպես. վերլուծությունը կարդալիս՝ հաղորդավարն ամենայն ուշադրությամբ ու կլանված լսում էր՝ առանց որևէ արձագանքի: Միայն վերջում բավական անկեղծ ասաց. «Լրիվ ճիշտ իմ մասին է, ամբողջությամբ համաձայն եմ: Միայն ինքս իմ մեջ չեմ բացահայտել բնավորությանս այն գիծը, թե «սիրում եմ շատ ծախսել՝ հատկապես ինձ վրա»: Իսկ մնացածն ամբողջությամբ ճիշտ իմ մասին է»:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան