Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Աննա Ավետյան. Որտե՞ղ էիր մարդ Աստծո

Հասարակություն

Մյուսներին ոչ նման, բայց նաև ոչ «աննման» Աննա Ավետյանը մի օր կորավ: Մենք անգամ չզարմացանք, քանի որ այդպես էլ է պատահում: Ավելի ճիշտ՝ հիմնականում հենց այդպես էլ պատահում է: Բայց Աննան վերադարձավ ու հայտարարեց, որ այդպիսով լուրջ հայտ է ներկայացնում: Մենք դարձյալ չզարմացանք, պարզապես ցանկացանք հավատալ և պարզաբանել, թե ի՞նչ է սպասվում մեզ :)

- Հեռուստատեսային նախագծերից մեկին մասնակցելուց, եզրափակիչ հասնելուց ու մի քանի համերգներից հետո կորար: Ի՞նչն էր պատճառը:
- Թեև ենթադրվում էր, որ այդ շրջանում պետք է բազմաթիվ նորություններ ունենայի, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորս էլ հասցրել ենք հասկանալ, որ կյանքում շատ կանոններ խախտվում են: Սա այդ դեպքն էր: Անկախ ոլորտից, երբ բռնածդ գործում ինչ-որ բաներ չեն ստացվում, ցանկություն է առաջանում ամեն ինչ «գրողի ծոցն» ուղարկել, այլ գործում ուժերդ փորձել, և գուցե հենց այդ նոր զբաղմունքն էլ քեզ համար նախատեսված լինի: Նման հոգեվիճակ ունեցա, բայց նաև շուտ անցավ, և ես կշարունակեմ երգել:
Ամեն ինչ ինձ մոտ միանգամից եկավ ու միանգամից էլ գնաց: Շփոթված էի, բայց փորձեցի այդ վիճակից դուրս գալ:
- Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ շրջանում առաջացած դժվարությունները:
- Անընդհատ երաժշտություն էի լսում:
- Իսկ ավելի գործնակա՞ն: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցիր:
- Ծանոթացա ներկայիս պրոդյուսերիս՝ Գուրգեն Պողոսյանի հետ: Մի անգամ Գուրգենն առաջարկեց գործնական թեմայի մասին զրուցել: Դրանից հետո մտերմացանք ու սկսեցինք համագործակցել: Այդ շրջանում սկսեցինք ծրագրել մեր առաջիկա համագործակցությունը, որոշ բանակցություններ վարել, բայց փաստացի ոչինչ չհասցրեցինք: Ամեն ինչի համար ժամանակ է պետք:
Այժմ զբաղված ենք նոր երգերի ձայնագրություններով և այլ աշխատանքներով: Կարելի է ասել՝ վերջ ենք դնում լռության շրջանին ու բուռն գործունեություն սկսում: Նախ ինձ «կհիշեն» ու նոր երգերս կլսեն ռադիոկայաններով, հետո արդեն ալբոմ ու տեսահոլովակ կունենամ:
- Գուրգենի հետ սիրավե՞պ ունեք:
- Ոչ, Գուրգենն ընտրյալ ունի: Բացի այդ, մենք այնքան մտերիմ ենք, որ այդ մասին չենք էլ մտածում: Կան մտերիմ մարդիկ, ում հետ սիրախաղի կամ սիրավեպի մասին մտածելը ծիծաղելի է դառնում:

- Իսկ դու ունե՞ս ընտրյալ:
- Չունեմ: Դեռ չեմ գտել:
- Տեղյակ ենք, որ որոշ ժամանակ արտասահմանում էիր: Որտե՞ղ էիր, ինչո՞վ էիր զբաղված:
- Ցանկացա ու գնացի: Սա տեղեկատվություն է, որը չեմ ցանկանում բացահայտել: Միայն մտերիմներս գիտեին, թե որտեղ եմ եղել: Դա գաղտնիք չէ… (Չկապակցված ու ձգված նախադասությունների արանքում Աննան անպատեհ ու շփոթված ժպտում էր, փախցնում հայացքը): Բացակայում էի որոշ անձնական խնդիրներով (Աննան խնդրեց հատուկ հստակեցնել, որ «անձնական խնդիրները» գլոբալ հասկացություն է, որին «հատուկ ինչ-որբաներ վերագրել» պետք չէ. եթե հասկացաք, թե նա ինչ նկատի ունի, շնորհավորում եմ), նաև արտերկրում լինելու, մարդկանց հետ շփվելու և երաժշտության հետ կապված որոշ գործերով: Մի խումբ կար, որի կազմում երգել եմ: Ես խմբի մենակատարն էի, և մենք միասին էինք աշխատում:
Թող չթվա, թե ինտրիգներ եմ ստեղծում, ուղղակի պահ է լինում, երբ ցանկանում ես մեկնել, հեռվում լինել (Աննան դեռ երկար շարունակեց թեմայի շուրջ պտտվել, բայց այդպես էլ հստակ ոչինչ չասաց):

Հ.Գ. Մենք, այնուամենայնիվ, փորձեցինք մեր հավաստի աղբյուրներից ճշտել Աննայի գտնվելու վայրը. Հայաստանի նման փոքր երկրում գաղտնիքներ պահելը նման է հոլիվուդյան ֆիլմերից ոգեշնչվելուն և ծիծաղելի իրավիճակում հայտնվելուն: Մեր աղբյուրները նշեցին, որ Աննան որոշ ժամանակ աշխատում ու բնակվում էր Լոնդունում: Նրա երկարատև ուղևորության մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված