Տարոն Մարգարյանը մեքենայի պատուհանից չի նայում էս քաղաքին. Թոխատյան
Հասարակություն
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ դերասան, Շարմ հոլդինգի տնօրեն Հրանտ Թոխատյանը: Նա նախ նկատեց, որ բեմից կցանկանար ներկայացում խաղալ, քան ճառեր ասել, բայց այդուհանդերձ գովեստի խոսքեր գործող քաղաքապետի հասցեին շռայլեց:
«Տարոն Մարգարյանը մեքենայի պատուհանից չի նայում էս քաղաքին, ամեն օր ման է գալիս քաղաքում»,-հայտարարեց Թոխատյանը, հետո վստահեցրեց, որ երբ ծառն էլ տնկում են, համապատասխան պատասխանատուներին կանչում եւ նկատողություն է անում, որ՝ ծառը տնկում եք, բայց ջրող է պետք:
«Տարոն Մարգարյանն այն մարդն է, որ ոչ միայն ծառ է տնկում, այլեւ ջրել է տալիս»,-նկատեց նա ու հավելեց, որ մոտ ապագայում կունենանք ավելի լավ Երեւան, իսկ քաղաքապետը կլինի՝ ամենալավը, հայտնում է yerkir.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան