Չինաստանի գործարարը հայ գործարարին պատճառել է մոտ 30 հազար դոլարի վնաս
Հայկական Մամուլ
Հայաստանի գործատուների միության անդամ մի անհատ ձեռներեց, որ զբաղվում է շինարարության մեջ օգտագործվող մեկուսիչ նյութերի արտադրությամբ հումքը ներկրում է Չինաստանից: 2012 թվականի վերջին հումքի հերթական խմբաքանակն է ստացել, բացել ու համոզվել է, որ չինաստանցի գործարարն ուղարկել է ժամկետանց ու անհայտ փոշի, որը չի կարող օգտագործվել մեկուսիչ նյութերի արտադրության մեջ: Անհատ ձեռներեցը պարզել է, որ նման խնդիր են ունեցել մոտ 100 գործարարներ: Սա միայն Հայաստանի գործատուների միության անդամները: Կան գործարարներ, որ միության անդամ չեն, եւ չի բացառվում, որ չինական «թյուրիմացությունից» կամ «շփոթմունքից» տուժել են ավելի շատ գործարարներ: Մարդ կա՝ կրել է մոտ 30 հազար դոլարի կամ ավելի մեծ վնաս: Տեղացի գործարար կա, որ երկու անգամ է խաբվել: «Թյուրիմացությունից» կամ «շփոթմունքից» հետո Չինաստանի գործարարի հետ կապվելու փորձերը ձախողվել են: Չինաստանում ՀՀ դեսպանը մեր վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի եղբայրն է՝ Արմեն Սարգսյանը, ով, փաստորեն, նույնպես ոչինչ չի անում, որ հայ գործարարները չտուժեն Չինաստանի հետ գործընկերային հարաբերություններում:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի մայիսի 1-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը